Սիրելի այցելուներ ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ մեր բլոգում տեղի են ունենում կառուցվածքային և ոճական փոփոխություններ,որի պատճառով կարող են տեղի ունենալ որոշակի խափանումներ, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը:
աաաաաա
суббота, 18 февраля 2012 г.
Երազանքների թռչնակը
Երազանքների իմ խենթ թռչունը այլևս չկա,
Այն էլ չի ճախրում,էլ չի երազում,
Չի հյուսում իր սիրո գեղեցիկ բույնը.
Որովհետև դու կտրեցիր թռչնակիս թևերը:
Նա շատ ազատ էր,շատ երջանիկ էր
Անընդհատ ճախրում,հանգիստ չէր գտնում
Նա միշտ երազում,անհոգ ապրում էր.
Երազելով մեծ սիրո մասին:
Ախ իմ խենթ թռչնակ,դու մի կոտրվիր,
Շարունակիր ապրել,կյանքը վայելել,
Գուցե գա մի օր,մի անմոռաց օր,
Որ քո երազը դառնա իրական:
Կհայտնվի մեկը,որ քեզ շատ կսիրի
Քո խենթ թևերը քեզ հետ կպարգևի,
Դու նորից կապրես,նորից կճախրես,
Քո խենթ աշխարհում,քո երազներում:
Լիլիթ Օհանյան
среда, 15 февраля 2012 г.
Հետադարձ հայացք
Եվ չեմ հասկացել, որ գտել եմ քեզ
Ու կարծում եմ ես այդպես էլ անտես
Պիտի անցնեիր կորցնեի քեզ:
Բայց ահա մի օր ճակատագիր կոչվածը
Մեզ բերեց մի կետ, և մենք առանց
Վարանելու մի վայրկյան անգամ
Հասկացանք միմյանց՝ միայն հայացքից
Բայց դա դեռ սկիզբն էր, մի մեծ պատմության
Պտմություն որի ավարտը չկա
Ու չի ավարտվի երբեք՝ քանի կանք,
Մենք լուռ վկան ենք այդ մեծ խենթության:
Խենթություն որի արժեքը բարձր էր,
Բարձրություն որից մենք խուսափել ենք,
Սակայն, ձգտելով դրան հասել ենք,
Ու երազելով հաղթահարել ենք:
Ու հիմա կանգնած խենթության գլխին
Մենք ետ ենք նայում ու գնահատում,
Այո՛, անցել ենք, մենք անցել ենք դա,
Թեև դյուրին չէր, ճանապարհը այդ
Թեև երբեմն մեզ դեմ էր անգամ աշխարհը ամբողջ,
Ու դեմ կարծես իր ողջ բնությամբ,
Բայց հաղթեց սերը, որ երկրային չէր
Այլ Աստվածային՝ իր ողջ էությամբ:
понедельник, 13 февраля 2012 г.
Գեղեցիկ անիմացիաներ`Սուրբ Վալենտին
Գեղեցիկ անիմացիաներ, որոնք կարող են բարձրացնել Ձեր
և Ձեր մտերիմների տրամադրությունը:
Անիմացիաները կարող եք դիտել ւղղակի մեկ անգամ
սեղմելով հղում պարունակող բառի վրա:
Իսկ եթե ցանկանում եք այն ուղարկել Ձեր ընկերներին՝
ուրախացնելով նրանց ևս, ուղղակի
<<copy>> արեք և ուղարկեք նրան անիմացիայի URl
հասցեն:
воскресенье, 12 февраля 2012 г.
3D խաղ հինգ կետերով
Խաղալու համար Ձեզ տրվում է տարածություն և հինգ կետեր, որոնք կարող եք տեղաշարժել Ձեր հայացողությամբ: Խաղը սկսելու համար ուղղակի սեղմեք այստեղ:
Գեղեցիկ անիմացիաներ "3-րդ մաս"
Գեղեցիկ անիմացիաներ, որոնք կարող են բարձրացնել Ձեր
և Ձեր մտերիմների
տրամադրությունը:
Անիմացիաները կարող եք դիտել ւղղակի մեկ անգամ
սեղմելով հղում պարունակող բառի վրա:
Իսկ եթե ցանկանում եք այն ուղարկել Ձեր ընկերներին՝
ուրախացնելով նրանց ևս, ուղղակի
<<copy>> արեք և ուղարկեք նրան անիմացիայի URl
հասցեն:
Սիրո ծաղկեփունջ՝ սրտերով լեցուն
Տեսնելու համար սեղմեք այստեղ
Մաքրիր ծաղկեփունջը ձյան փաթիլներից
Արման Աբրահամյան
Подписаться на:
Сообщения (Atom)